Event

ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարություն_Հարթակի ընդլայնված հանդիպում

2023թ.ի հունվարի 30-ին տեղի ունեցավ Հարթակի ընդլայնված նիստ, որի թեման ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 3-րդ նպատակի (Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործում) քննարկումն էր և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

Հանդիպմանը մասնակցում էին  ՀՀ արդարադատության, ՆԳ և ԿԳՄՍ նախարարությունների, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի  ներկայացուցիչներ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի կառավարման համակարգողներ, Հակակոռուպցիոն կոալիցիայի և JUREMONIA հարթակի անդամ կազմակերպություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ։ 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ JUREMONIA հարթակի անդամ, <<Իրավաբանների հայկական ասոցիացիա>> ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Կարեն Զադոյանը` հստակ ուղենշելով հանդիպման նպատակները և ակնկալիքները: Այնուհետ խոսքը տրամադրվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին, ով կարևորեց 2023-2026թթ.-ի համար ընդունված նոր հակակոռուպցիոն ռազմավարության մեկնարկից հետո նման հանդիպման կազմակերպումը։ Հաջորդիվ, JUREMONIA ծրագրի շրջանակներում 4 ռազմավարությունների մշտադիտարկման և դրամաշնորհային ծրագրերի մասին անդրադարձ կատարեց <<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոյանը: Հանդիպման բովանդակային ներկայացումները, քննարկումներն և հարց ու պատասխաններն ընթացան Հայաստանի հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարություն նպատակ 3-ի (հակակոռուպցիոն կրթություն եվ հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործում) շուրջ:

Դասընթացների և մոդուլների ներդրումը նախադպրոցական, դպրոցական, ԲՈՒՀ-ական համակարգերում,  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ձևաչափերը  և չափորոշիչները, մանկավարժական և պրեֆեսորադասախոսական կազմերի վերապատրաստումները, նպատակային և թիրախավորված իրազեկման կազմակերպումը, միջազգային փորձի հենքով առաջնորդումը, գործընթացների համակարգման նպատակով շահագրգիռ  կողմերի մասնակցությամբ առցանց հարթակի ստեղծման անհրաժեշտությունը, սահմանված նպատակներին հասնելու համար ֆոնդերի հայթայթման խնդիրները և առկա ռեսուրսների բաշխման հարցերի շուրջ ծավալվեցին բանախոսների ելույթները և ներկաների քննարկումները:

Հանդիպման մասին կարդալ նաև

iravaban.net >>>

moj.am >>>

shantnews.am >>>

oragir.news >>>