ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվել և ամփոփվել են 2 դրամաշնորհներ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար արդարադատության մատչելիության ապահովման և իրենց բնակության նոր համայնքներում աջակցման և հարմարեցման ապահովման թեմաներով:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական վերականգնման ապահովման դրամաշնորհը շահել է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը:
Նախագծի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից զանգվածային բռնի տեղահանված անձանց, որոնք բնակություն են հաստատել ՀՀ Արմավիրի մարզում և Մեծամոր խոշորացված համայնքներում ՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով կորուստների տրավմաները և հարմարվելու նոր միջավայրում` որպես համայնքի լիիրավ անդամ։
Ծրագրի առանձնահատուկ նպատակն է աջակցել Արմավիրի մարզում և մասնավորապես Մեծամոր խոշորացված համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-հոգեբանական խնդիրների և տրավմաների հաղթահարմանը, ձեռք բերելու իրենց հիմնախնդիրներն ինքնուրույն լուծման սոցիալական հմտություններ և նոր միջավայրում ներառական հմտություններ։
Ծրագրի հիմնական գործողություններն են.
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և երեխաների սոցիալ-հոգեբանական կարիքների գնահատում,
- անհատական և խմբային սոցիալական աշխատանք շահառու կանանց և երեխաների հետ, սոցիալական հմտությունների ուսուցում` նոր միջավայրում նրանց հարմարվելու և սոցիալական ներառումն ապահովելու համար,
- աջակցություն նրանց իրավունքների (առողջապահության, կրթության, իրավական աշխատանքային…) իրացմանը և ուղղորդումներ տարբեր սոցիալական կառույցներ,
- անհատական և խմբային հոգեթրապևտիկ աշխատանք շահառու կանանց և երեխաների հետ
- շահառու երեխաների ներգրավում արտթերապիայի խմբակներում՝ նկարչաթերապիա, կավաթերապիա, նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում
- շահառուների համար նեյրոգրաֆիկայի և երաժշթերապիայի խմբային աշխատանքների կազմակերպում