News

Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը

Հոդված 263: Այսուհետ հանցանք է սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կամքին հակառակ կամ կամքն անտեսելով կամ սպառնալիքի միջոցով նրա գույքն օգտագործելը` առանց այդ գույքն իրենը դարձնելու նպատակի, որը խոշոր չափերի (այսինքն՝ 500 000 ՀՀ դրամը գերազանցող արժեքը) գույքային վնաս է պատճառել։

Կարող է պատժվել տուգանքով, կամ հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ կամ ազատազրկմամբ: Հոդվածն ունի նաև որակյալ մաս։ Այսինքն նշված հանցանքը ծանրացնող հանգամանքներով է, եթե՝

1) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

2) կատարվել է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելիվիճակում

գտնվող անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձինկատմամբ,

4) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցովպայմանավորված

ազդեցությունն օգտագործելով կամ

5) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել։

Կարող է պատժվել տուգանքով կամ հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ կամ ազատազրկմամբ: