News

Քննարկում ՀՀ Ոստիկանության բարեփոխումների համատեքստում

2023թ.-ի հունվարի 31-ին «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մոնիթորինգ» (JUREMONIA) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի  և Ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Հանդիպման նպատակը, ծրագրի շրջանակներում, դեռևս 2022թ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀԿ-ի և անկախ փորձագետի կողմից Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի նախնական հետազոտության (baseline study) արդյունքների քննարկումն էր։

Ծրագրային թիմը մինչ հանդիպումը Ոստիկանությանը ներկայացրել էր հիմնական խնդիրների ցանկ, որոնցում մասնավորապես մատնանշվել էին

  • Ռազմավարական գործողությունների կատարման վերստուգելի ցուցիչների բացակայությունը
  • Գործողությունների ազդեցության գնահատման համակարգի բացակայությունը
  • Չկատարված գործողությունների վերաբերյալ հաշվետվության բացակայությունը
  • Կոնկրետ գործողությունների նախատեսման հիմնավորման բացակայությունը և այլն։

Հանդիպման կազմակերպմանն արձագանքել էր ՀՀ Ոստիկանության Շտաբը։ Հանդիպմանը ներկա էին <<Սոցիալական արդարություն<< ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը, JUREMONIA ծրագրի օգնական Անուշ Դանոյանը, JUREMONIA հարթակի համակարգող Քրիստինե Սարգսյանը, JUREMONIA ծրագրի փորձագետ Տաթևիկ Մատինյանը և Ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալ, բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Հրանտ Թորոսյանը, նույն բաժնի աշխատակից Անդրանիկ Մելիքյանը և այլ աշխատակիցներ։

Հրանտ Թորոսյանը նշեց, որ մանրամասն ծանոթացել է իրականացված հետազոտությանը և շնորհակալություն հայտնեց կատարած ծավալուն աշխատանքի համար: Վերջինս այնուհետև անդրադարձավ Ռազմավարության մեջ ամրագրված ուղղությունների իրականացմանը և նշեց, որ Պարեկային ծառայության ձևավորմամբ գրացվել են բավականին դրական արդյունքներ. մասնավորապես` 2019-2021 թթ.-ի համեմատությանբ 2022թ.-ին արձանագրվել է 10.2 %-ով ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում, նվազել է նաև ՃՏՊ պատահարների  վիրավորների թիվը և դա էապես պայմանավորված է Պարեկային ծառայության ներդրմամբ։ Այդուհանդերձ, դեռևս չեն մշկավել ցուցիչներ, որոնցով կարելի կլինի հստակորեն գնահատել և չափել Պարեկային ծառայության և ՃՏ պատահարների նվզման համազդեցությունը։ Նա նաև խոսեց Ոստիկանության նկատմամբ հասարակական կարծիքի դրական փոփոխությունից, որի մասին փաստում են Ոստիկանության և UNDP-ի համագործակցության արդյունքում իրականացված համատեղ հետազոտությունները։ Համաձայն իրականացված հարցմանը՝ հասարակության 70 %-ը դրական կարծիք ունի Ոստիկանության մասին և վստահության ցուցանիշը Ոստիկանության նկատմամբ բարձրացել է, ինչը նույնպես կապված է Պարեկային ծառայության արդյունավետ աշխատանքի հետ։ Պրն․ Թորոսյանն ընդգծեց, որ միջոցառումների մասնակի իրականացումը կապված է նաև COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի հետ։ Դետեկտիվների ինստիտուտի ներդրման և հետախույզների վերապատրաստումների իրականացման ձախողումը պայմանավորված է նոր Քրեական օրենսգրքի ընդունմամբ։ Պրն․ Թորոսյանը նշեց, որ Ազգային գվարդիայի ձևավորումը hետաձգվեց, քանի որ սկսվեց  44 օրյա պատերազմը, իսկ այդ միջոցառումը նախատեսում  էր ոստիկանական զորքերի ապառազմականացում, ինչը հիմա առաջնահերթ է համարվում։ Խոսվեց նաև ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին, ինչը կիրականացվի ոստիկանի ունակությունների, վերապատրաստման, կամավոր ատեստացիայի արդյունքերի հիման վրա։ Ոստիկանության ներկայացուցիչները նշեցին նաև, որ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո օրենսդրական, ֆինանսական, կառուցվածքային աշխատանքերի իրականացման համար որոշվել է այդ աշխատաքներին  ներգրավել տեղական փորձագետների, ինչը արդեն ընթացքի մեջ է։

Ծրագրի փորձագետ Տաթևիկ Մատինյանը խոսեց նաև Ռազմավարության հաշվետվությունում չափելիության հետ կապված խնդիրների մասին, ինչի արդյունքում  ռազմավարության ուղղությունների իրականացման աստիճանը դժվար է որոշել։

Ըստ Ոստիկանության ներկայացուցիչների` ռազմավարության ձևաչափը չի կարող չափելիություն ապահովել, ինչին Արշակ Գասպարյանը և Տաթևիկ Մատինյանը հակադարձեցին, ներկայացնելով և բերելով բազմաթիվ օրինակներ, որ կան այդպիսի ցուցիչներ, որոնց ներառումը ռազմավարությունում կարող են ապահովել չափելիություն, ինչպես նաև թափանցիկություն։

Ոստիկանության ներկայացուցիչները նշեցին, որ  իրականացված միջոցառումների տեսանելության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ է հավելյալ աշխատանքներ կատարել, քանի որ սոցիալական հարցումներից պարզ է դառնում, որ դրանք հանրության համար ունեն մասնակի են հասանելիություն:

Որոշվեց, որ նմանատիպ հանդիպումները կունենան շարունակական բնույթ, որոնց ընթացքում կքննարկվեն Ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումը,  իրականացման հետ կապված խնդիրները, դրանց լուծումները  և վերջնական արդյունքը։