Announcement

Դրամաշնորհների հատկացման մրցույթ քաղաքացիական հասարակության կառույցների համար

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհների հատկացման մրցույթ քաղաքացիական հասարակության կառույցների համար:

Դրամաշնորհների հատկացման նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում (ներառյալ ոստիկանության և քրեական արդարադատության համակարգերը)` դրանով իսկ ապահովել ՀՀ-ում հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին համապատասխանող արդարադատության համակարգ ստեղծելուն:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները  ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>

Մրցույթին դիմած Առաջատար կազմակերպությունը պետք է ունենա երեք տարվա գրանցում, իսկ Կոնսորցիումով դիմելու դեպքում գործընկեր կազմակերպությունը կարող է ունենալ երեք տարիից պակաս գրանցում:

Հավելված I_Դիմումի ձև
Հավելված II_Նմանատիպ դրամաշնորհների մասնակցության փորձառության տրամադրում, (կոնսորցիումով դիմելու դեպքում բավարար կլինի առաջատար կազմակերպության ունեցած փորձի ներկայացումը):
Հավելված III_Մոնիթորինգային գործիքներ

Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով juremonia.grants@gmail.com հասցեին` մինչև 2023 թվականի մարտի 2-ը ժամը՝ 15:00:

Հ.Գ.

Դիմումները հաջողությամբ լրացրած և ընտրված կազմակերպություններին հնարավորություն կընձեռվի լրացնել մասնակցության ամբողջական հայտը (Հավելված 4) և բյուջեն (Հավելված 5):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *