News

Տեղեկանքների մշակում. անչափահասների հաշվառման կարգի և ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքում պատժից ազատման ինստիտուտի թերկարգավորումներ մասին

2023թ․-ի փետրվարի 23-ին տեղի ունեցավ JUREMONIA հարթակի անդամ կազմակերպությունների երկրորդ հանդիպումը։ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը հանդիպումը սկսեց 2023թ.-ի հունվարի 31-ին ծրագրային թիմի և Ոստիկանության ներկայացուցիչների միջև կայացած աշխատանքային հանդիպման արդյունքների ներկայացումից։ Հանդիպման ընթացքում քննարվել են Ոստիկանության ռազմավարության գործողությունների չափելիության անհնարինության հարցեր և առաջարկվել է կիրառել գործիքակազմեր, որոնք արդեն իսկ ներդրված են մի շարք երկրներում։ Խոսվել է նաև հանցագործության բացահայտման համակարգի բացակայության մասին, և որ անհրաժեշտ է ջատագովել նման Հայեցակարգ կամ Ռազմավարություն ունենալու կարևորությունը։

Հաջորդիվ, Հարթակի անդամների համար բովանդակային առումով ավելի մանրամասնվեց, հարթակում արդեն իսկ շրջանառված 2 տեղեկանքները, որոնք վերաբերում էին անչափահասների հաշվառման կարգին և ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքում պատժից ազատման ինստիտուտի թերկարգավորումներին:

Ըստ օրենքի` պահանջվում է սահմանել անչափահասների հաշվառման կարգ, իսկ Կառավարության որոշման նախագծում կարգավորվում է, թե ինչպես հսկել երեխաներին, որը սխալ մոտեցում է, քանի որ դա հակասում է բազմաթիվ միջազգային փաստաթղթերին։ Անչափահասի հաշվառումը ենթադրում է  ինչ-որ կատարած սխալ ։  Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու է անչափահասը այդ քայլին գնացել: Նման հարցերով պետք է զբաղվեն սոցիալական աշխատողները, իսկ ոստիկանը, համապատասխան հմտություններ չունենալու պատճառով, չի կարող անչափահասին այս հարցում օգնել։

Հարթակի անդամները համակարծիք էին, որ հանցագործությունների թիվը նվազեցնելու համար պետք է ավելացնել սոցիալական աշխատողների թիվը, ինչպես նաև պետք է իրականացվի հավելյալ վճարում արտաժամյա աշխատանքի համար։

Քննարկումներից հետո Արշակ Գասպարյանը դիմեց հանդիպման մասնակիցներին և հորդորեց, որպեսզի նրանք ևս իրենց առաջարկները ներկայացնեն թիրախային 4 ռազմավարությունների բարեփոխումների, այդ ոլորտներում առկա հիմնախնդիրների ու անհրաժեշտ փոփոխությունների ուղղությամբ։ Առաջարկվեց Հարթակի Քարտուղարություն ուղարկել բոլոր դիտարկումները ու առաջարկությունները։ Քարտուղարությունը դրանք կվերանայի, անհրաժեշտության դեպքում կկազմի համապատասխան տեղեկանքներ ու գրություններ, Հարթակի անունից կուղարկի թիրախ գերատեսչությանը կամ պետական մարմնին` հետագայում ոլորտային ներկայացուցիչների հետ միասին դրա շուրջ քննարկում կազմակերպելու միտումով ։

Քննարկվեց նաև Հարթակին անդամակցել ցանկացող կազմակերպությունների կարգը: Վերահաստատվեց այն միտքը, որ Հարթակի նոր անդամի ընտրությունը իրականացվում է ձայների մեծամասնությամբ և արդեն իսկ անդամ հանդիսացող որևէ կազմակերպության երաշխավորագրով։

Հանդիպման վերջում, Հարթակի անդամների նախաձեռնությամբ ու ցանկությամբ, Ծրագրի Կոնսորցիումի անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց ՀԿ-ների փոքր դրամաշնորհներին դիմելու ընթացակարգերն ու գործընթացները։ Ընդհանրական խորհրդատվություն տրամադրվեց տրամադրվող դրամաշնորհների շրջանակների, հայտարարությանը կցված հավելվածների վերաբերյալ։ Կարևորվեց հնարավոր ծրագրերի հստակ և չափելի գործողություններ ներկայացումը, աշխարհագրական ավելի ընդգրկուն ծածկույթի նախապատվությունը, տվյալների հավաքագրման կերպը և աղբյուրը:

Քննարկվեց նաև կոնսորցիումով դիմող կազմակերպությունների գրանցման տևողության հարցը: Juremonia նախագծի համակարգող Նիդերլանդների հելսինկձան կոմիտեի կողմից հստակեցվեց այս հարցը և որոշվեց, որ առնվազն երեք տարի գրանցում կպահանջվի միայն ղեկավար կազմակերպության (lead organization) համար:

Հ.Գ.

Հանդիպումից հետո Հարթակում քննարկված 2 տեղեկանքները ուղարկվել են ՀՀ արդարադատության և ՀՀ ներքին գործերի նախարարություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *