News

Արդարադատության բարեփոխումները լրագրողական մեկնաբանությամբ

2024թ.-ի ապրիլի 10-ին #Ջուրեմոնիա հարթակի հանդիմանը ներկայացվեցին Ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհներ շահած անկախ լրագրողների և մեդիա ընկերությունների լրագրողական աշխատանքները:

Առաջին բանախոսը  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ լրագրող Սառա Պետրոսյանն էր, ով ներկայացրեց «Աջակցություն քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը» ծրագիրը, որի նպատակն է ի հայտ բերել դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ԲԴԽ-ի կիրառած գործիքների արդյունավետությունը, Ռազմավարությամբ նախատեսված գործիքները չկիրառելու պատճառները և նպաստել ռազմավարությամբ նախատեսված գործիքների կիրառմանը: Լրագրողական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քրեական դատարանի 48, քաղաքացիականի 40 և վարչական դատարանի 2 դատավորի անուն է հեռացվել ցուցակից։ Ծանրաբեռնված դատարաններ դատավորներ ուղարկելը չի նպաստել դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը, քանի որ վերջիններս օրինակ գործուղվել են վեց ամսով, որից հետո նոր դատավորը գործի քննությունը սկսել է նոր կետից, և այն ուղղակի նպաստել է գործի քննության երկարաձգմանը։ Արդյուքնում այդ երկու գործիքները չեն նպաստել դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը։ Էլեկտրոնային դատարանի կիրառումը ևս արդյունավետություն չի ապահովել. դրա կիրառումը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա հունիս ամիս։

Հաջորդիվ իր կատարած աշխատանքների մասին խոսեց անկախ լրագրող Աստղիկ Կարապետյանը։ Նա իրականացնում է  «Բարեփոխումների մեկնաբանում» ծրագիրը, որի նպատակն է   օգնել մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնել իրենց կյանքի, իրավական և դատական համակարգի և կառավարության վերաբերյալ: Աստղիկը նշեց, որ դեռևս ընթացքի մեջ է տեղեկությունների հավաքագրումը բաց աղբյուրների, հարցազրույցների և հարցումների միջոցով։ Ծրագրի իրականացման ընթացքում եղել են նաև դժվարություններ Արդարադատության նախարարությունում բանավոր հարցազրույցներ իրականացնելու և ՔԿՀ-ներ մուտք գործելու առումով:

Հանդիպման վերջին հատվածում անկախ լրագրող Արմենակ Դավթյանը ներկաներին պատմեց իր ենթադրամաշնորհի մանրամասները, որի վերջնական նպատակն է նպաստել Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարելավմանը: Արդեն հրապարակված հոդվածներում բարձրաձայնվում են թեմաներ, որոնք առնչվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դատապարտյալների զեկույցներին, ցմահ պատապարտյալների խնդիրներին, առկա վիճակագրությանը: Լրագրողը բոլոր հարցազրույցները իրականացրել է ՔԿՀ-ներում:

Ենթադրամաշնորհների շրջանակում հրապարակված լրագրողական նյութերին ծանոթանալ ստորև.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *