Ծրագիր` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia, #Ջուրեմոնիա)
Մրցույթի կազմակերպիչ` «Սոցիալական արդարություն» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 1-ը դեկտեմբերի 2023թ.
«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից: Նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության, լրագրողների, ուսանողների, կրթական հաստատությունների և հանրության դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ`
Արդարադատության բարեփոխումների վերաբերյալ հանրության համար մատչելի կոնտենտի մշակմամբ, նորարարական հաղորդակցման նյութերի պատրաստում և հեռարձակում
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ
Պատրաստված նյութերը առնվազն պետք է ներառեն դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների, բանտային ու Պրոբացիոն ոլորտները
ԿԴԻՏԱՐԿՎԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Հանրության ուշադրության առավել ներգրավվման տեսանկյունից ողջունվում է տվյալ նյութերում դերասանների, արվեսագետների, հայտնի մարդկանց ներգրավվումը
ԿԱՐԵՎՈՐ ՆՊԱՏԱԿ Է
Ապահովել պատրաստված նյութերի հնարավորինս լայնորեն տարածում առցանց և ոչ առցանց ԶԼՄ-ներով
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Նյութերի պատրաստում և հեռարձակում` 5 ամիս
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց հասանելի է նաև նյութերի տարածման հարթակներ: Տեխնիկական և ոճային սահմանափակումներ չկան։
ՀԱՅՏԱՏՈՒՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
- նախկինում պատրաստած առնվազն 3 աշխատանքների հղումներ և կազմակերպության պորտֆոլիոն
- առաջադրանքի իրականացման համար իրատեսական աշխատանքային գրաֆիկ
- լրացրած և ստորագրված ՀԱՅՏԱԹԵՐԹԸ (բեռնել այստեղ)
ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դիմումի փաթեթը ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչ 26 հունվարի, 2024 թ.: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի պատրաստման և տարածման հայտ
Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք գրել [email protected] էլ․հասցեին։
Բաց մրցույթի արդյունքների մասին տեղեկությունը դիմողներին կտրամադրվի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո` տասնօրյա ժամկետում: Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ կկնքվի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։