Event

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները

2023թ.-ի նոյեմբերի 30-ին #Ջուրեմոնիա հարթակի հանդիպման թեմաները երկուսն էին`

  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները. պրակտիկա, գործիքակազմ, համակարգ և կառուցակարգեր
  • Պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ.-ի հիմնական ուղղությունները:

Ծրագրի խորհրդատու Գևորգ Սիմոնյանը ներկայացրեց, որ դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման առումով քննարկվող նոր մոդելում զգալի փոփոխություններ առկա չեն։ Գործող օրենսդրությամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով դատապարտյալի վերաբերյալ դատարան է ներկայացվում ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կազմած խորհրդատվական զեկույցներ, որոնք բովանդակային առումով գրեթե նույնական են, սակայն հաճախ ունենում են տարբեր եզրակացություններ։ Խնդրահարույց է նաև դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման որոշումների բողոքարկման հարցերը: Ներկայացված խնդիրների լուծման նպատակով առաջարկվեց ներդնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր մոդել, և վերապահել միայն ԱՆ Պրոբացիայի ծառայությանը դատարան ներկայացնել մասնագիտական հենքային խորհրդատվական զեկույց։

Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարի կողմից Պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ.-ի հիմնական ուղղությունների հաստատման թեմային, նշվեց, որ դա կարող է

  • հանգեցնել կայացած համակարգերի գործունեության վատթարացմանը,
  • նվազեցնել ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, քանի որ բավականին մեծ թվով ծրագրերի կատարումը կապված է տարբեր գերատեսչությունների համալիր աշխատանքի հետ:

Հակասությունների շարք է առաջանում, թե այդ դեպքում ինչու է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների ռազմավարությունները  հաստատվում ՀՀ կառավարության կողմից:

Ավելին` պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները չեն կարող զարգանալ այլ համակարգերից անջատ` առանց միջգերատեսչական համագործակցության և կոնկրետ  համակատարողների, ինչը ենթադրում է հարցի լուծումը միայն ՀՀ կառավարության մակարդակում:

Թեմայի առումով Հարթակի անդամ, «Հանուն Ազատության» ՀԿ-ի ներկայացուցիչը առաջարկեց նպատակային հաղորդումների կամ հարցազրույցների միջոցով հանրայնացնել խնդիրը։

Հանդիպման ավարտին որոշվեց #Ջուրեմոնիա հարթակի անունից թեմաների առնչությամբ նամակ ներկայացնել ՀՀ Վարչապետին, որտեղ կնշվեն խնդիրներն և համապատասխան առաջարկությունները։

Հանդիպման թեմայի առնչությամբ դիտեք նաև #Ջուրեմոնիա ծրագրի համակատարող, փորձագետ Արշակ Գասպարյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերություն ԼՈՒՐԵՐ հաղորդմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *