Announcement

Մրցույթ. Հանրային իրազեկման նյութերի պատրաստում և տարածում

Ծրագիր` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia, #Ջուրեմոնիա)

Մրցույթի կազմակերպիչ` «Սոցիալական արդարություն» ՀԿ

Հրապարակման ամսաթիվ` 1-ը դեկտեմբերի 2023թ.

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 1-ից: Չորս տարի տևողությամբ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից: Նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության, լրագրողների, ուսանողների, կրթական հաստատությունների և հանրության դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ`

Արդարադատության բարեփոխումների վերաբերյալ հանրության համար մատչելի կոնտենտի մշակմամբ, նորարարական հաղորդակցման նյութերի պատրաստում և հեռարձակում

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ

Պատրաստված նյութերը առնվազն պետք է ներառեն դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների, բանտային ու Պրոբացիոն ոլորտները

ԿԴԻՏԱՐԿՎԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

Հանրության ուշադրության առավել ներգրավվման տեսանկյունից ողջունվում է տվյալ նյութերում դերասանների, արվեսագետների, հայտնի մարդկանց ներգրավվումը

ԿԱՐԵՎՈՐ ՆՊԱՏԱԿ Է

Ապահովել պատրաստված նյութերի հնարավորինս լայնորեն տարածում առցանց և ոչ առցանց ԶԼՄ-ներով

ԺԱՄԿԵՏՆԵՐ
Նյութերի պատրաստում և հեռարձակում` 5 ամիս

ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ, որոնց հասանելի է նաև նյութերի տարածման հարթակներ: Տեխնիկական և ոճային սահմանափակումներ չկան։

ՀԱՅՏԱՏՈՒՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ

  1. նախկինում պատրաստած առնվազն 3 աշխատանքների հղումներ և կազմակերպության պորտֆոլիոն
  2. առաջադրանքի իրականացման համար իրատեսական աշխատանքային գրաֆիկ
  3. լրացրած և ստորագրված ՀԱՅՏԱԹԵՐԹԸ (բեռնել այստեղ)

ԴԻՄԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դիմումի փաթեթը ուղարկել info.sjngo@gmail.com  էլ. հասցեին մինչ 26 հունվարի, 2024 թ.: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի պատրաստման և տարածման հայտ

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք գրել  info.sjngo@gmail.com  էլ․հասցեին։

Բաց մրցույթի արդյունքների մասին տեղեկությունը դիմողներին կտրամադրվի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո` տասնօրյա ժամկետում: Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ կկնքվի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *