Event

Իրականացվող դրամաշնորհային ծրագրերի արդյունքների ներկայացում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար դրամաշնորհների հայտարարում

2023թ.-ի դեկտեմբերի 13-ին #Ջուրեմոնիա հարթակի հանդիպմանը ներկայացվեցին ընթացիկ ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները։

«Նոր սերունդ» մարդասիրական  ՀԿ-ի ներկայացուցիչ Շուշան Խնկոյանը  ներկայացրեց, որ «Դատապարտյալների կրթության իրավունքը Հայաստանում» ծրագրի շրջանակում արդեն քննարկվել է օրենսդրական փոփոխության հարցը, որը վերաբերում էր կրթություն ստանալու տարիքային սահմանափակմանը, ինչպես նաև սկսվել է համագործակցություն միջազգային փորձագետի հետ: Հարցումների անցկացման և անհրաժեշտ տվյալների ձեռքբերման նպատակով նամակներ են պատրաստվել և ուղարկվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, որոնց պատասխանները դեռ ընթացքի մեջ են:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ ԱնահիտՄկրտչյանը, խոսելով «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողականարդարադատության արդյունավետ միջոց» ծրագրի արդյունքների մասին, առաջնային շեշտադրում արեց, որ հանրային աշխատանքը պատժի տեսակ է, ինչպես տուգանքը կամ ազատազրկումը։ Նա նշեց, որ ուսումնասիրվել են ազգային և միջազգային օրենսդրությունները,  առկա միջազգային փորձը,  հարցումներ անցկացնելու նպատակով կազմվել են հարցաթերթեր ինչպես դատավորների և դատախազների համար, այնպես էլ ` Պրոբացիայի ծառայության  և նրանց շահառուների համար։

Հաջորդիվ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2 նոր ենթադրամաշնորհային ծրագրերին դիմելու ընթացակարգերը և պահանջները։  12-18 ամիս տևողությամբ 18000 եվրո դրամաշնորհներին կարող են դիմել #Ջուրեմոնիա հարթակի անդամները:  Կոնսորցիումով դմելու դեպքում առաջատար կազմակերպությունը պետք է լինի Հարթակի անդամ հանդիսացող կազմակերպություն: Նոր ենթադրամաշնորհային ծրագրերի միջոցով նպատակ է դրվում բռնի տեղահանվածների համար իրականացնել գործողություններ, որոնք կվերաբերեն արդարադատության մատչելիության և սոցիալական վերականգնման հարցերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *