Event

Մշտադիտարկում. Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ռազմավարություն

2024թ.-ի հունիսի 20-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ թիմը ջատագովության աշխատանքների շրջանակում հանդիպեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին` քննարկելու համար ԵՄ ֆինանասկան աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի գործառույթներով պայմանավորված համագործակցության հնարավորությունները:

Քննարկման կենտրոնում էր 2024-2026 թվականների Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ռազմավարության իրականացման մշտադիտարկման աշխատանքների կազմակերպումը:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանը, հղում անելով տվյալ ոլորտում ՀԿ-ի ունեցած փորձագիտական ներուժին, իրականացված հետազոտություններին, ռազմավարական փաստաթղթերի մշակման մասնակցայնությանը, հավելեց, որ ներկա ծրագրի շրջանակում կարող է տրամադրվել փորձագիտական օգնություն` կարիքների հստակ սահմանման և դրանց ծրագրային համապատասխանության պարագայում:

Սույնի հաստատում է նաև նույն ծրագրի շրջանակում, պետության կարիքների հստակ ձևակերպմամբ պայմանավորված, պետական կառույց և ՀԿ համագործակցության նախադեպային փորձը, ինչի շնորհիվ «Սոցիալական արդարություն» ՀԿ և Բանտային բարեփոումների միջազգային կազմակերպությունների փորձագիտական թիմերի  համատեղ մշակված երկու ձեռնարկները աջակցելու են ոլորտային մասնագետներին ինքնավնասումների կանխարգելման, ինչպես նաև երեխայակենտրոն և գենդերազգայուն խուզարկությունների աշխատանքներում։

Հանդիպմանը խոսվեց նաև դատարաններում հոգեբանների ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունից և տվյալ աշխատանքները հստակ կանոնակարգելու հարցերից:

Պարոն Քոչարյանը նշեց, որ նախարարությունը նույնպես կարևորում է ոլորտում գործողկարգավորումների վերանայման անհրաժեշտությունը՝ հոգեբանների և սոցիալականաշխատողների դերը ավելի նպատակային և արդյունավետ դարձնելու նկատառումով։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն, ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարիքների հստակեցումից հետո,  համագործակցել 2024-2026 թվականների Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների ռազմավարության աշխատանքները մշտադիտարկելու ուղղությամբ։ Խոսվեց նաև ծրագրի իրականացման ընթացքում համագործակցության շարունակականության ապահովման մասին։