2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսվել է հանցակցության նոր ձև՝ հանցավոր կազմակերպությունը:
Օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն․ «Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված, եթե կատարվել է մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար ստեղծված երեք կամ ավելի անձից բաղկացած կայուն խմբի կամ խմբերի միավորման կողմից: Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված նաև այն դեպքում, երբ դա ստեղծած կամ ղեկավարող անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն անմիջականորեն կատարել է խմբի թեկուզ մեկ անդամը կամ խմբի առաջադրանքով` դրա անդամ չհանդիսացող անձը»։
Փոխարենը օրենսգրքում բացակայում են «կազմակերպված խումբը» և «հանցավոր համագործակցությունը» որպես հանցակցության ձևեր։