News

Ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը

ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված հանցագործություն, որը նախկինում չի եղել

Այսուհետ հանցանք է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին #ամուսնությանը կամ #ամուսնալուծությանը կամ #երեխա #ունենալուն #հարկադրելը։
Կարող է պատժվել ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ կամ ազատազրկմամբ:
Հատկանշական է, որ քրեական պատասխանատվությունը վրա է հասնում ցանկացած ձևով հարկադրելիս, անկախ հետևանքից։
Քրեական օրենսգրքի հոդված 197