News

Ինչպե՞ս է բնութագրվում մեղքը ՀՀ քրեական նոր օրենսգրքով

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքով էական փոփոխությունների է ենթարկվել մեղքի ինստիտուտը: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի

  1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարել է մեղավորությամբ:
  2. Սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը համարվում է մեղավորությամբ կատարված, եթե այն կատարողը գիտակցել է իր արարքի հակաիրավականությունը կամ թեև չի գիտակցել, բայց կարող էր գիտակցել դա:
  3. Սույն օրենսգիրքը հիմնվում է արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ դա գիտակցելու կարողության կանխավարկածի վրա:

Ի տարբերություն նախորդ օրենսգրքի՝ ներկայումս կարևորվում է, որ կատարողը գիտակցել է իր արարքի հակաիրավականությունը (ոչ թե արարքի վտանգավորությունը) կամ թեև չի գիտակցել, բայց կարող էր գիտակցել դա:

Միաժամանակ նշվում է, որ օրենսգիրքը հիմնվում է արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ դա գիտակցելու կարողության կանխավարկածի վրա։ Այսինքն քանի դեռ հակառակը չի ապացուցվել, համարվում է, որ անձը գիտակցել է կամ կարող էր գիտակցել արարքի հակաիրավականությունը։