News

Մարդու իրավունքներ. Արցախում կայացված դատական ակտերի իմպլեմենտացիայի անհրաժեշտությունը ՀՀ-ում

2023թ.-ի հոկտեմբերի 5-ի և 13-ի #Juremonia հարթակի քննարկումները Արցախում հարուցված քրեական գործերի կամ արդեն կայացված  դատական ակտերի ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ էին։

Հարցերը, որոնց շուրջ ծավալվեցին երկօրյա քննարկումները հետևյալն էին.

  • Արցախում կայացած դատական ակտերի համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը,
  • Արցախից տեղափոխված և անազատության մեջ գտնվող անձանց պահման իրավական հիմքերը,
  • Արցախում կայացած դատական և իրավական այլ ակտերի կիրառման հնարավորությունները ՀՀ տարածքում:

Հավելյալ խոսվեց նաև վերոհիշյալ խնդիրների լուծման տարբերակների և համապատասխան մարմիններին առաջարկությունների փաթեթ ներկայացնելու մասին:

Հարթակի անդամների, ծրագրի իրավախորհրդատուի և փորձագետների համատեղ ջանքերով կկազմվի գրություն-առաջարկ` այն ՀՀ ԱՆ ներկայացնելու, և քննարկում կազմակերպելու նպատակով: