Announcement

Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի ամփոփում

Ուրախ ենք տեղեկացնել, որ ամփոփվել են ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա) ծրագրի շրջանակում հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:

Հաղթող քաղաքացիական հասարակության կառույցները փոքր դրամաշնորհների ծրագրերի շրջանակում, մեկ տարվա կտրվածքով, կիրականցնեն իրենց գործունեությունը` ապահովելով մշտադիտարկումներ իրավական, դատական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և Պրոբացիոնծառայության բարեփոխումների ոլորտներում:

Այս փուլում գնահատող հանձնաժողովը, ստացված 14 դիմումներից, ամբողջական փաթեթի ներկայացման հնարավորություն է ընձեռել է 7 կազմակերպությունների, իսկ դրանցից ընտրվել են 4-ը, որոնց ոլորտային ծածկույթի և գործառույթների ամփոփագրերը այսպիսին են.

  • «Մեդիա Ակումբ» քաղաքացիական հասարակության ՀԿ-ի ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրել իրավական և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների և հակակոռուպցիոնռազմավարությունների ազդեցությունը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դատարաններում, պարզել, թե ինչ փոփոխություններ և քայլեր են նախատեսվում բարեփոխումներիռազմավարության մեջ, որքանով է հնարավոր իրականացնել բարեփոխումները նշված մարզերում, և ինչ է առկա փոփոխությունների արդյունքում։ Ի՞նչ խոչընդոտներ կան բարեփոխումների իրականացման ճանապարհին, որտեղ կան թերություններ և որո՞նք են դրանց հիմնական պատճառները։
  • «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամ և «Մարդու իրավունքների պաշտպանության»  հայկական կենտրոն (կոնսորցիում) ծրագրի նպատակն է նպաստել դատական և իրավական բարեփոխումների հանրային մշտադիտարկմանը: Նախատեսվում են մոնիթորինգի, հաշվետվությունների, շահերի պաշտպանության գործողություններ, իրականացված և ընթացիկ բարեփոխումների որակական վերլուծություն/գնահատում: Գնահատման աշխատանքները մի կողմից կկենտրոնանան արդեն իրականացված բարեփոխումների (նախկին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրք) ազդեցության գնահատման վրա, իսկ մյուս կողմից՝ բովանդակալից ներդրում կունենան 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված օրենսդրական փոփոխությունների մեջ։
  • «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ծրագրի նպատակն է վերլուծել ՀՀ 6 քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց կրթության իրավունքի հարցերը՝ համաձայն 2022թ.-ի մայիսի 25-ին փոփոխված ՀՀ Կրթության մասին օրենքի: Մասնավորապես մշտադիտարկվելու են, թե նշված օրենսդրական բարեփոխումը հասել է ակնկալվող արդյունքին, թե ոչ, ինչ չափանիշներով են ընտրվել մասնակիցները, ինչու հնարավոր չի եղել ներգրավել հանրակրթություն ստանալու կարիք ունեցող բոլոր դատապարտյալներին, ինչ խոչընդոտներ են առաջացել, որքանով է պահպանվել մանկավարժների ընտրության ընթացակարգերի թափանցիկությունը և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը:
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրի նպատակն է Պրոբացիոն ծառայության շրջանակներում գնահատել համայնքային ծառայության կազմակերպման ևիրականացման արդյունավետությունը, որը նախատեսված է եղել Քրեակատարողական ևՊրոբացիայի բարեփոխումների ռազմավարությամբ: Մոնիտորինգի և վերլուծության միջոցովնախագիծը պետք է բացահայտի Պրոբացիոն ծառայության շրջանակներում համայնքայինծառայությունում առկա խնդիրները, կազմակերպչական և իրականացմանառանձնահատկությունները և հնարավոր բարդությունները: Կհետազոտվի նաև համայնքային ծառայության հնարավոր տեսակների շրջանակը և դրանց արդյունավետ իրականացմանհեռանկարը, վերահսկողության միջոցները և դրանց արդյունավետությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *