Event

Հանրային աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության գնահատում

2023թ.-ի սեպտեմբերի 26-ին կայացած Հարթակի հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ենթադրամաշնորհային ծրագրի կատարված աշխատանքները:

Դրանք վերաբերում էին Պրոբացիոն ծառայության շրջանակներում հանրային աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության գնահատմանը, որը բխում է Քրեակատարողական և Պրոբացիայի բարեփոխումների ռազմավարությունից:

Մշտադիտարկման և վերլուծության միջոցով կբացահայտվի Պրոբացիոն ծառայության շրջանակներում համայնքային ծառայությունում առկա խնդիրները, կազմակերպչական և իրականացման առանձնահատկությունները: Կհետազոտվի նաև համայնքային ծառայության հնարավոր տեսակների շրջանակը, դրանց արդյունավետ իրականացման հեռանկարները և  վերահսկողության միջոցները:

Հանդիպմանը քննարկվեց նաև Հարթակի 4  աշխատանքային խմբերի համակարգողների ընտրության կարգը։ Նախնական որոշվեց, որ կազմակերպությունները կարող են կամ առաջադրել այլ կազմակերպության թեկնածություն, կամ ինքնառաջադրվել, որին կհաջորդի փակ քվեարկություն:

Օրակարգի երկրորդ թեման`  Կատարողական վարույթի մասին ՀՀ օրենքի նախագծին առնչվող դիտարկումների վերաբերյալ, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» փորձագետ Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց մասամբ` հղում անելով հետազոտման ընթացքի որոշ հարցերի ոչ ավարտուն կարգավիճակը: Որոշվեց, որ դրանք կրկին կքննարկվի Հարթակի հաջորդ հանդիպումների ժամանակ։