News

ՖԱՍԹ. Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման

«Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման» (#ՖԱՍԹ) ծրագրի շրջանակում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի համար ստեղծելու է իր ձևաչափով եզակի թվային դասընթաց։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։
Կրթահամալիրում առաջին անգամ ուսումնական ձեռնարկը կվերափոխվի Moodle ուսուցման կառավարման համակարգում ներդրվող ամբողջական թվային դասընթացի։ Դասընթացը հիմնված կլինի «Համայնքային ոստիկանության գործունեությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելիս, դրանց արձագանքելիս և ուղղորդելիս» ուսումնական ձեռնարկի վրա, որը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ։
«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ծրագրային թիմը՝ ոլորտային մասնագետների ներգրավմամբ, ձեռնարկի բովանդակությունը կթվայնացնի ինքնուրույն ուսումնառության համար և ամբողջությամբ կներդնի Կրթահամալիրի Moodle հարթակում։ Դասընթացը կներառի՝ ինտերակտիվ ուսումնական բովանդակություն,
ուսուցողական և ուղեկցող տեսանյութեր, գործնական իրավիճակների ու դեպքերի վրա հիմնված առաջադրանքներ,
ինֆոգրաֆիկաներ և այլ տեսողական նյութեր, ինքնաստուգման հարցաշարեր և գնահատման գործիքներ,
օգտակար ռեսուրսների շտեմարան։ Ծրագրի ավարտական փուլում Կրթահամալիրի դասախոսների, #Moodle հարթակի պատասխանատուների և համապատասխան աշխատակիցների համար կիրականացվի հատուկ վերապատրաստում։ Մասնակիցները ձեռք կբերեն դասընթացը կիրառելու, ինքնուրույն կառավարելու, բովանդակությունը թարմացնելու և ուսումնառության ընթացքին հետևելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։
Ծրագրի տևողությունը` 10 ամիս (21 հունիս 2026-ապրիլ 30 2026)