Announcement

Դասընթաց լրագրողների համար

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում կիրականացվի 3-օրյա սեմինար լրագրողների համար:

Օրը` մայիս 31-ից հունիս 2, 2023

Վայրը`Պարկ Ռեզորթ Աղվերանում (Կոտայքի մարզ)

Սեմինարի թեման.

«Ռազմավարությունների փաստահեն մշտադիտարկում․ Լրատվամիջոցների դերը»

Սեմինարի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • HRW չափորոշիչներ և մոտեցումներ հաշվետվության և շահերի պաշտպանության վերաբերյալ,
  • Ռազմավարական դատավարությունից մինչև օրենսդրական փոփոխություններ. ինչպես իրավապաշտպան ՀԿ-ները և լրագրողները կարող են համատեղ գործել
  • Տվյալների հավաքագրման, փաստաթղթավորման և մշտադիտարկման ստանդարտներ և մոտեցումներ

Սեմինարը անցկացնելու են «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոքշինան, «Public Verdict Foundation» հասարակական կազմակերպության և տնօրեն Նատալիա Տաուբինան և տեղական փորձագետները։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի, ՀՀ Ոստիկանության բարեփոխումների, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների և ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունները։

Սեմինարին մասնակցած լրագրողների լրատվամիջոցները հաջորդ տարի հնարավորություն կստանան դիմել համապատասխան թեմաներով փոքր դրամաշնորհների։

Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Աշխատանքային լեզուները՝ հայերեն և անգլերեն։

Հայտերը (լրատվամիջոցի անունը, մասնակցի անուն,ազգանուն և հեռախոսահամար) կարելի է ուղարկել մինչ ս․թ․ մայիսի 29-ը ani@csi.am էլ․ հասցեին։

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 094807807՝ Արտակ Կիրակոսյան, 098545593՝ Անի Յախշիբեկյան։

Հ.Գ.

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ` Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *