Event

Մարզային հանդիպումներ_Լոռի

2023 թվականի ապրիլի 28-ին Վանաձոր քաղաքի <<Խաչվող ուղիներ>> ՀԿ-ում կայացավ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia) ծրագրի մարզային այեցերի մեկնարկը:

Մարզային այցերի նպատակն է տեղական ՀԿ-ների մասնակցությամբ կազմակերպել քննարկումներ, որոնք ամեն անգամ կվերաբերեն քրեական արդարադատության բարեփոխումների տարբեր տարրերի (ՔԿՀ/Պրոբացիա, ոստիկանություն, դատական համակարգ, հակակոռուպցիոն ռազմավարություն):

Վանաձորում կայացած հանդիպումը նախաձեռնել էր #Juremonia նախագծի համակատարող <<Սոցիալական արդարություն>> ՀԿ-ն, իսկ մասնակիցներն էին Լոռու մարզում գործունեություն իրականացնող <<Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ>>, <<ՄեդիաՔլաբ>>, <<Խաչվող ուղիներ>>, <<Հայկական Կարիտաս>>, <<Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան>> ՀԿ-ների և Վանաձորի <<Շող ցերեկային կենտրոնի>>, <<Ֆորտունա>> հեռուստաընկերության ներկայացուցիչները:

Հանդիպման սկզբում <<Սոցիալական արդարություն>> ՀԿ ղեկավար Արշակ Գասպարյանը ներկայացրեց ծրագիրը և դրա մաս կազմող #Ջուրեմոնիա հարթակի գործառույթները։ Հարթակը ստեղծված է աջակցելու քաղաքացիական հասարակությանը արդարադատության ոլորտին առնչվող խնդիրների դուրսբերման, բարձրաձայնման, ոլորտի դերակատարներին առաջարկությունների ներկայացման և ջատագովության խթանման հարցերում։ Հաջորդիվ ծրագրի սոցիալական մեդիայի պատասխանատուն հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նորաստեղծ www.juremonia.com կայքըէջը, դրա կառուցվածքը, բաժինները, հրապարակումները, ոլորտային հետազոտությունների և հաշվետվությունների շտեմարանը։ Հանդիպման ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը համառոտ ներկայացրեց իր կազմակերպությունը և արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող իրենց գործունեության շրջանակը։ Վերջիններս բարձրաձայնեցին նաև ոլորտային խնդիրները և դրանց լուծումներ տալու ուղղությամբ իրենց ձեռնարկված քայլերը։ Մասնավորապես բարձրաձայնվեց ընտանեկան բռնության առնչությամբ արդարադատության մատչելիության, ինչպես նաև պետությա կողմից այդ զոհերին հատկացվող աջակցության կազմակերպչական գործընթացների հետ կապված խնդիրները։ Զոհը կարող է պետությունից ստանալ աջակցություն միայն ոստիկանություն դիմելու պարագայուն, իսկ արձանագրված զգալի դեպքերում զոհերը խուսափում են դիմել ոստիկանություն, չնայած ունեն այդ աջակցության կարիքը։ Հանդիպման վերջին հատվածում ծրագրի համակարգող Անուշ Դանոյանը ներկայացրեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրա իրականացման 2020-2022 թթ.  գործողությունների ծրագրի ելակետային հետազոտության վերլուծությունը և #Ջուրեմոնիա հարթակի անունից պատրաստած և արդեն իսկ ՆԳՆ ներկայացրած տեղեկանքը և առաջարկությունները, որը Անչափահասների հաշվառման կարգի մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ է:

Մարզային ՔՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ  իրականացվեց նաև համագորցակցություն մարզային մեդիայի հետ` #Juremonia ծրագրի մասին իրազեկությունը տվյալ մարզում բարձրացնելու նպատակով: Այս հանդիպման շրջանակում <<Ֆորտոնա>> ՀԸ-ն մեր գործընկերների օգնությամբ պատրաստվեց ռեպորտաժ և հեռարձակվեց տեղական լուրերի հատված կազմող <<Թղթապանակ>> հաղորդման ընթացքում: Ի դեպ հեռուստաընկերությունը հասանելիություն ունի ոչ միայն Լոռու մարզում, ինչը անկասկած մեծացնում է ծրագրային իրազեկության տիրույթը:

Մարզային այցը ամփոփվեց սկսված աշխատանքի շարունակականությունը հետայսու համատեղ իրականացնելու պայմանավորվածությունով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *