Announcement

Դրամաշնորհների հատկացման մրցույթ Մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Juremonia ծրագրի շրջանակում հայտարարվում է փոքր դրամաշնորհների հատկացման մրցույթ մեդիա կազմակերպություննեի և/կամ լրագրողներ համար:

Փոքր դրամաշնորհների նպատակն է ներգրավել և աջակցել մեդիա կազմակերպություններին (կամ լրագրողներին կամ լրագրողների խմբերին) արդարադատության բարեփոխումների մոնիթորինգի, զեկուցման և քարոզչության ջանքերում, ինչպես նաև շահերի պաշտպանության, բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության ձևավորման, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների միջև համագործակցության խթանման նախաձեռնություններում։

Դրամաշնորհային աշխատանքները պետք է ընդգրկեն` դատական և իրավական, ոստիկանության, քրեակատարողական և Պրոբացիայի, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները, որտեղ ուշադրության դիտակետում կլինեն մոնիթորինգը, հաշվետվությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր ազգային ռազմավարությունը:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, տևողությունը, տրամադրվելիք դրամաշնորհի գումարը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները  ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ>>>

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող լրատվամիջոցները, լրագրողները կամ լրագրողների խմբերը:

Հավելված1_Դիմումի ձև

Հավելված2_ Հրապարակումների պլան

Հավելված 3_Բյուջե

Մրցույթին մասնակցության դիմումը անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն` էլեկտրոնային նամակ ուղարկելով juremonia.grants@gmail.com հասցեին` մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը:

Դուք կարող եք ներկայացնել ձեր առաջարկին առնչվող հարցերը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 8-ը` juremonia.grants@gmail.com էլ. հասցեին:

Հարցերի պատասխանները կտրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *