Անչափահաս ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) իրավունքի պաշտպանություն
Անչափահաս կալանավորվածների և դատապարտյալների համար կազմակերպվող կրթության որակի ուսումնասիրություն, արդյունքների ամփոփում։
- ուսումնասիրել միջազգային իրավական ակտերի (Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ համպատասխան նորմերը) պահանջները անչափահաս դատապարտյալների մասնագիտական կրթությունը կազմակերպելու ոլորտում
- ուսումնասիրել ՀՀ գործող իրավական ակտերի պահանջները` ոլորտի կարգավորման ուղղությամբ
- ուսումնասիրել միջազգային առկա պրակտիկան անչափահաս դատապարտյալների կրթության կազմակերպման ուղղությամբ
- ուսումնասիրել Աբովյան ՔԿ հիմնարկի առկա հնարավորությունները և հեռանկարները` մասնագիտական կրթության կազմակերպման ուղղությամբ
- պարզել անչափահաս դատապարտյալների նախընտրելի մասնագիտությունը և այն մասնագիտությունները, որտեղ նրանք կարող են առավել արդյունավետ ներդրվել: Այս առումով, ուսումնասիրել նաև ՀՀ-ում առկա մասնագիտությունների պահգանջարկի շուկան և իրականացնել վերջինիս վերլուծություն.
- հիմք ընդունելով ոլորտի միջազգային առաջավոր փորձի պահանջները` մշակել ՀՀ-ում անչափահաս դատապարտյալների կրթության կազմակերպման առաջարկությունների փաթեթ.
Բարեփոխումների առաջարկությունների փաթեթի ներկայացում ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական Ծառայություն
ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
OSCE