Ընտանեկան բռնության հարցերով Ոստիկանության կարողությունների զարգացում և համագործակցության մեխանիզմների ներդրում
- Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 350 ոստիկան (Համայնքային ոստիկանության և Անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակիցներ), ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներ
- Բացի այդ ընդհանուր մասնագիտական գիտելիքային հենք և մասնագիտական լեզու ձևավորելու նպատակով իրականացվել են բազմամասնագիտական խմբերով վերապատրաստումներ հետևյալ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ
- Իրականացվել են ԸԲ դեպքերի համայնքային բազմամասնագիտական քննարկումներ, ոստիկանության աշխատակիցներին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն ԸԲ դեպքերի հետ աշխատանքի վերաբերյալ
- Իրականացվել է ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող կառույցների քարտեզագրում, որը տրամադրվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես առցանց ռեսուրս
- ՀՀ ոստիկանության ք. Երևանի, Լոռու մարզի ք. Վանաձորի, Տավուշի մարզի ք. Իջևանի, Գեղարքունիքի մարզի ք. Գավառի և Մարտունու տարածքային բաժիններում տեղադրվել են տեղեկատվական անկյուններ տվյալ տարածքներում հասանելի՝ ԸԲ զոհերին աջակցություն տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ
- Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև ԸԲ հարցերով համակարգող խորհուրդ կազմված Սոցիալական և իրավապահ համակարգի ներկայցուցիչներից:
ՇՏԵՄԱՐԱՆ(ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող կազմակերպւոթյունների)
ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Երևան